«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը որոշել է հեռանալ ակումբից սեփականատեր Դեյվ Ուիլանի հետ բանակցելուց հետո:
Մի քանի շաբաթ առաջ Մարտինեսը «Ուիգանին» հասցրեց պատմական հաղթանակի Անգլիայի գավաթում, սակայն նրանց չհաջողվեց պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:
-Պայմանագրով նա դեռ 12 ամիս ունի, հետևաբար նա պետք է փոխհատուցի, ինչքան էլ որ որևէ մեկը դա չի ցանկանում:
Ռոբերտոն զգում է, որ նա այն մարդը չէ, ով կարող է մեզ հետ բերել Պրեմիեր Լիգա: Ես պետք է ընդունեմ նրա որոշումը: Նա սիրում է «Ուիգանին» ու մեր երկրպագուներին: Մենք էլ պետք է առաջ շարժվենք և շարունակենք տքնաջան աշխատել,- հայտնել է Ուիլանը: