«Լիվերպուլի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է չխաղալ մինչև 4 ամիս՝ ուսի կոտրվածքի պատճառով:
29 ամյա Ռոբերտսոնը վնասել է աջ ուսը անցյալ շաբաթ Շոտլանդիայի կազմում՝ Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Ինչպես հայտնում է The Times-ը, բժշկական հետազոտություններն արդեն հաստատել են, որ Էնդրյուի ուսը տեղաշարժվել է, և ներկայումս որոշվում է վիրահատության հարցը։
«Լիվերպուլի» և անձամբ Ռոբերտսոնի համար վատագույն սցենարի դեպքում, եթե վիրահատությունից հնարավոր չլինի խուսափել, ապա վերականգնումը կտևի 12-ից 16 շաբաթ: Դա կնշանակի, որ Էնդրյուն չի վերադառնա ֆուտբոլային դաշտ մինչև փետրվար:
Եթե պահպանողական բուժումը բավարար է, ապա վերականգնման ժամկետը կկրճատվի, սակայն Ռոբերսոնը դեռ որոշ ժամանակ կանցկացնի հիվանդանոցում։
Ռոբերտսոնի բացակայության դեպքում, ով հազվադեպ է վնասվածք ստացել 2017 թվականին «Հալլից» ակումբին միանալուց հետո, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստիպված կլինի օգտագործել Կոստանտինոս Ցիմիկասին՝ սկսած հաջորդ շաբաթ օրը «Էվերթոնի» դեմ դերբիից: