«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հենց Ռոդրին խփեց եզրափակիչի միակ գոլը, որտեղ «Սիթին» կարողացավ 1-0 հաշվով հաղթել «Ինտերին»:
«Սա երազանք է: Այս պահն այլևս երբեք չի կրկնվի: Մեր բոլոր երկրպագուները սպասել էին դրան: Նրանք արժանի են դրան, մենք արժանի ենք դրան»,- ասել է Ռոդրին Ստամբուլում տարած հաղթանակից հետո:
26 ամյա ֆուտբոլիստը առանցքային դեր խաղաց ողջ մրցաշրջանի ընթացքում՝ բաց թողնելով «քաղաքացիների» միայն մեկ հանդիպում եվրոպական էլիտար մրցաշարի ընթացքում, և հենց նրան ՈՒԵՖԱ-ն ճանաչեց լավագույնը։
Իսկ ՈւԵՖԱ-ն լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիին: Նա նշել է նաև Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականի կազմը, որում «Սիթին» ունի յոթ ներկայացուցիչ։