Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ դեռ վաղ է Լուիս Սուարեսին մեծ ֆուտբոլիստ համարելու համար:
Արդեն հինգշաբթի օրը Հոջսոնի սաները կմրցեն Սուարեսի հավաքականի հետ, ով այդ խաղում կվերադառնա ծնկի վնասվածքից: Լուիսը փայլուն մրցաշրջան անցկացրեց Պրեմիեր Լիգայում, սակայն Հոջսոնի կարծիքով, մեծ ֆուտբոլիստների շարքին դասվելու համար անհրաժեշտ է, որ Սուարեսն իր մակարդակով հանդես գա նաև աշխարհի առաջնությունում:
-Կարծում եմ՝ նրան կարելի է դասել բարձրակարգ աստղերի շարքին միայն այն դեպքում, երբ նա նույն մակարդակով հանդես գա աշխարհի առաջնությունում: Եթե ինձ հարցնեք, թե արդյոք դրա համար նա անհրաժեշտ պոտենցիալն ունի, ապա՝ միանշանակ այո:
Եթե ցանկանում եք նրան դնել Մարադոնայի, Պելեի, Բեկենբաուերի և Կրոյֆի կողքին, ապա նա պետք է փայլուն հանդես գա աշխարհի առաջնությունում,- ասել է Հոջսոնը: The Telegraph