Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել «Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդի հասցեին, ով ճանաչվել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում (4:1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Թաունսենդի առաջին մեկնարկն ազգային հավաքականում դարձավ հաղթական: 22-ամյա Անդրոսը մասնակցեց Ուեյն Ռունիի գոլային գրոհին, իսկ հետո աչքի ընկավ հեռահար հարվածով:
Հենց Թաունսենդն էլ ճանաչվեց «Ուեմբլիում» տեղի ունեցած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, և Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել իր սանի հասցեին:
-Անդրոսը մեծ ներդրում ունեցավ: Նա պետք է գոհ լինի այդ ամենից, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստի համար հեշտ չէ մեկնարկել Անգլիայի հավաքականում նման կարևոր խաղում:
Նա արժանի է հարգանքի: Նա հանգստությամբ և սառնասրտությամբ էր խաղում, որը ես տեսել եմ նրա մոտ «ՔՊՌ»-ում և վերջերս «Տոտտենհեմում» հանդես գալու ընթացքում: Ես ուրախ եմ, որ երեկ երեկոյան նա կարողացավ դա կրկնել,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն: