«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստացել է խոսել իր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, «Տոտտենհեմի» խաղի վերջնամասում՝ իր պահվածքի վերաբերյալ։
Այս օգոստոսին էր, որ Ռոնալդուն և Տեն Հագը լուրջ խոսակցություն ունեցան, երբ Ռոնալդուն լքել էր «Օլդ Թրաֆորդից» Ռայո Վալյեկանոյի դեմ նախամրցաշրջանային խաղ դեռ չավարտված:
Չորեքշաբթի երեկոյան Ռոնալդուն կրկնեց իր այդ հնարքը։ Հասկանալով, որ Տեն Հագը իրեն փոխարինման դուրս չի հանելու այս խաղում, Կրիշտիանուն գնաց հանդերձարան, և 2-0 հաշվով հաղթանակից հետո Էրիկը ստիպված եղավ պատասխանել Ռոնալդուի այդ արարքի վերաբերյալ հնչած հարցին։
«Ես ուշադրություն չեմ դարձրել դրա վրա, վաղը կզբաղվեմ այդ հարցով, ուզում եմ ամբողջությամբ կենտրոնացած լինել թիմի վրա»:
«Հիանալի հանդիպում էր։ Սա թիմային խաղ էր: Կարծում եմ, դուք տեսաք, որ մենք պաշտպանվում էինք 11 խաղացողներով և հարձակվում էինք 11-ով: Գոհ եմ և հպարտ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։