«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին մինչև շաբաթվա ավարտը նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ:
33-ամյա չեխի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս մրցաշրջանի ավարտին, սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և հենց Տոմաշը չեն թաքցնում պայմանագիրը երկարաձգելու իրենց ցանկությունը:
Հաշվի առնելով Ռոսիցկիի տարիքը, կարելի է ենթադրել, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 12 ամսվա համար:
-Արսեն Վենգերը ցանկանում է, որ ես մնամ: Նա ցանկանում է, որ մեր համագործակցությունը շարունակվի: Ես նույնպես ցանկանում եմ մնալ: Հուսով եմ՝ ամեն ինչ կհստակեցվի մոտական օրերի ընթացքում,- չեխական CTK լրատվական գործակալությանը հայտնել է Ռոսիցկին: