«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հարձակվող Ուեյն Ռունին անորոշ ժամանակով կդադարեցնի 11 մետրանոցներ իրացնելը:
Վերջերս Անգլիայի գավաթի 3-րդ փուլի «Վեստ Հեմի» հետ երկրորդ հանդիպման ժամանակ Ռունին չիրացրեց իր 10-րդ 11 մետրանոցը «Յունայթեդի» կազմում: Այդ իսկ պատճառով Սէր Ալեքսը որոշել է ինչ-որ ժամանակ բացառել Ռունիին 11 մետրանոցներ իրացնողների ցուցակից:
Սէր Ալեքսը մտադիր է այդ գործը վստահել Ռայան Գիգգսին, եթե իհարկե նա դաշտում լինի: Վետերանն արդեն մեկ 11 մետրանոց իրացրել է՝ տխրեցնելով «Ֆուլհեմին» անցած հանգստյան օրերին:
-Եթե անկեղծ, կարծում եմ, որ Ռայանը մեր լավագույն 11 մետրանոց իրացնողն է: Կարծում եմ՝ արդար կլինի հանգիստ տալ Ուեյնին որոշ ժամանակով՝ հաշվի առնելով նրա չիրացրած 11 մետրանոցները: Կասկածից դուրս է, որ ապագայում նա կվերադառնա այդ պարտականությանը,- հայտնել է մասնագետը: Goal