• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին պլանավորում է վերականգնվել մինչև մանչեսթերյան դերբին

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պլանավորում է շարք վերադառնալ մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» վերջին մարզման ժամանակ` «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ, Ռունին բախվել է իր թիմակից Ֆիլ Ջոնսի հետ և ճակատին մեծ բացվածք է ստացել:

Ուեյնի ճակատին 10 կար է դրվել, և այդ պատճառով էլ նա չի միացել Անգլիայի հավաքականին` 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում: Բժիշկներն ասել էին, որ Ռունիի ապաքինման համար շաբաթներ կպահանջվեն:

Սակայն, ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Ռունին մտադիր է խաղադաշտ վերադառնալ «Սիթի օֆ Մանչեսթերում» կայանալիք մանչեսթերյան դերբիի ժամանակ: Արդեն այս շաբաթվա վերջում Ռունին պատրաստվում է թեթև մարզումներ սկսել:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր