«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ նախկինում առողջական խնդիրներ ունեցող պաշտպան Ռաֆայելն ու հարձակվող Ուեյն Ռունին սկսել են մարզումներն ամբողջ թիմի հետ:
Աճուկի վնասվածքի պատճառով երկու խաղացողներն էլ բաց թողեցին գավաթային հանդիպումը «Չելսիի» դեմ: Մինչդեռ այժմ երկուսն էլ շարք են վերադարձել և պատրաստվում են Մանչեսթերյան դերբիին:
-Ուեյնն ու Ռաֆան մասնակցել են այսօրվա մարզմանը: Սա բնականաբար լավ նորություն է: Հուսամ, որ երկուշաբթի օրը նրանք լավ կլինեն,- հայտնել է Սէր Ալեքսը:
Բացի այդ մասնագետը պատմել է կենտրոնական պաշտպաններ Ջոննի Էվանսի և Նեմանյա Վիդիչի առողջական վիճակի մասին:
-Հուսամ՝ նրանք կսկսեն մարզումները ուրբաթ կամ շաբաթ: Մենք դեռ մի քիչ ժամանակ ունենք, որպեսզի ոտքի կանգնեցնենք թիմի ֆուտբոլիստների մեծ մասին,- ավելացրել է նա: