Դարպասապահ Ուգո Լյորիսը հաստատել է ամռանը «Տոտտենհեմից» հեռանալու իր մտադրությունը։
Լյորիսը «Տոտտենհեմում» է «Լիոնից» հեռանալուց ի վեր՝ 2012 թվականին, իսկ ավագի պարտականությունները սկսել է կրել 2015 թվականից է։ Այս ընթացքում Ուգոն ավելի քան 400 հանդիպում է անցկացրել «խթանների» կազմում։
Լյորիսի պայմանագիրն ավարտվում է ընդամենը մեկ տարուց, սակայն 36 ամյա ֆրանսիացին այժմ նոր մարտահրավերի կարիք է զգում։
«Մենք հասել ենք կարևոր պահի՝ լինի ակումբի, թե ինձ համար»:
«Սա մի դարաշրջանի ավարտ է: Ես ցանկություն ունեմ այլ բան փորձել: Ես ուշադիր կուսումնասիրեմ առկա տարբերակները: Այնուամենայնիվ, ես չեմ մոռացել, որ «Տոտտենհեմի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է մեկ տարի, իսկ ֆուտբոլում միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում»։
«Ամենակարևորը նախագիծ գտնելն է, որտեղ ես կբացահայտեմ ինձ նորովի»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։