«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ իրենք կարող են հաղթել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած տնային խաղերում:
«Լիվերպուլի» նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը «Սիթիի» համար 9-րդ տնային հաղթանակը եղավ՝ 9 հնարավորից:
-Մենք երբ տանն ենք խաղում, շատ վստահ ենք գործում: Մենք միշտ փորձում ենք ցույց տալ, որ շատ ուժեղ ենք «Էթիհադում»: Մեր մրցակիցների համար շատ դժվար է միավոր վաստակել մեր դաշտում:
Այսպես շարունակելու դեպքում կարող են հաղթել նաև մնացած տնային խաղերում,- ասել է Սաբալետան: Daily and Sunday Express