«Չելսիի» վինգեր Մոհամեդ Սալահը չի զորակոչվի Եգիպտոսի բանակ և կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբում: Այս մասին հայտում է ITV-ն:
Եգիպտոսի համալսարաններից մեկից Սալահի դուրս մնալուց հետո բանակ զորակոչվելու իրական վտանգ կար: Մեկից երեք տարի Մոհամեդը կարող էր ընդհանրապես մոռանալ ֆուտբոլի մասին:
Սակայն 22-ամյա ֆուտբոլիստի համար Եգիպտոսի իշխանությունը բացառություն է արել: Սալահը ստացել է զինվորական «սպիտակ գրքույկ» և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Ավելացնենք, որ այս պահին Սալահը «Չելսիի» հետ գտնվում է Ասվտրալիայում, որտեղ «ազնվականներն» անցկացնում են իրենց մինչմրցաշրջանային շրջագայությունը: