Վինգեր Բուկայո Սական և «Արսենալը» սկզբունքային համաձայնության են եկել նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ։
Ինչպես գիտեք, Սական արդեն մտել է իր գործող պայմանագրի նախավերջին տարուն, և ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են պտտվում Բուկայոյի նկատմամբ հետաքրքրության մասին այնպիսի թոփ ակումբներից, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» կամ «Լիվերպուլը»:
Սակայն Football Insider-ը պնդում է, որ «Արսենալին» չի սպառնում Սակային կորցնելը: Բուկայոն իր ապագան իր հարազատ ակումբի հետ նոր պայմանագիր կապելու եզրին է մինչև 2027 թվականը:
Նոր պայմանագիրը կբարձրացնի Սակայի աշխատավարձը ներկայիս 30,000 ֆունտից մինչև շաբաթական մոտ 200,000 ֆունտ, իսկ 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կվաստակի մոտ 52 միլիոն ֆունտ ստերլինգ առաջիկա հինգ տարիների ընթացքում: