«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Նախորդ մրցաշրջանի ավարտին լրացավ 33-ամյա կամերունցու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և Էտո՚Օն «Գուդիսոն Պարկ» տեղափոխվեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Օգոստոսի սկզբին խոսվում էր, որ Սամուելը կարող է միանալ «Լիվերպուլին», սակայն այսօր նա երկու տարվա պայմանագիր ստորագրեց լիվերպուլյան մյուս ակումբի հետ: