Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում չեմպիոնական պայքարում գտնվող Մանչեսթեր Սիթին հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող Սանդերլենդին։
Մանուել Պելեգրինիի սաները նվազագույն հաշվով հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ և քաղաքայինների համար հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց արգենտինացի ռմբարկու Սերխիո Ագուերոն։
Այս հաղթանակից հետո Սիթին՝ վաստակած 47 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ագուերո՝ 16ր։