Պրեմիեր Լիգայի 33֊րդ տուրում առաջատար «Լեսթեր Սիթին» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում` «աղվեսների» որոշակի առավելությամբ, ովքեր էլ հաղթեցին 0-2 հաշվով։ «Լեսթերին» իր դուբլով հաղթանակ պարգևեց հյուրերի լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին։
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ վաստակած 72 միավորով ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը։
Գոլեր․ Վարդի՝ 66ր, 90+4ր։