Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակի ետնապահ «Սանդերլենդին»:
«Սթեյդիում օֆ Լայթում» գրանցվեց տուրի գլխավոր անակնկալը: «Կատուները» նվազագույն հաշվով հաղթեցին «քաղաքայիններին»: Խաղի միակ գնդակը 21-րդ րոպեին խփեց Ֆիլ Բարդլսին:
Այս հաղթանակից հետո Գուս Պոյետի սաները լքեցին վերջին հորիզոնականը:
Գոլ․ Բարդսլի՝ 21ր: