Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց առաջնության ետնապահ «Սանդերլենդին»:
«Կարմիր սատանաները» կարողացան «Սթեյդիում օֆ Լայթում» կամային հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Քևին Գարդները:
Երկրորդ խաղակեսում մանկունյանցիներից դուբլի հեղինակ դարձավ 18-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայը և հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»: Այս հաղթանակից հետո Դևիդ Մոյեսի թիմը բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Գոլեր․ Գարդներ՝ 5ր, Յանուզայ՝ 55ր, 61ր: