Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի այսօրվա վեևջին խաղում «Տոտտենեմը» հյուրընկալվեց առաջնության ետնապահ «Սանդերլենդին»:
Հյուրերը դժվարին խաղում կարողացան կամային հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Ադամ Ջոնսոնը: Ընդամենը 6 րոպե հետո «Տոտտենհեմը» վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին ինքնագոլի հեղինակ դարձավ Ջոն Օ՚Շին, որն էլ ապահովեց «Տոտտենհեմի» հաղթանակը: Այս խաղից հետո Վիլաշ-Բոաշի սաները վաստակած 27 միավորով կշարունակեն զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ջոնսոն՝ 37ր, Պաուլինյո՝ 43ր, Օ՚Շի՝ 50ր (ինք.):