«Սանդերլենդը» բանակցություններ է վարում «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» կիսապաշտպան Թիմ Կեհիլի կարճաժամկետ վարձակալության համար:
Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի մեծ փորձ ունի: Կեհիլը յոթ մրցաշրջան հանդես է եկել «Էվերթոնում»: Այժմ ՄԼՍ-ում հանգիստ է, ինչը հնարավորություն է տալիս որոշ ֆուտբոլիստների մինչև նոր մրցաշրջանի սկսվելը հանդես գալ Եվրոպայում:
Ինչպես հայտնի է դառնում Sky Sports-ից, «Սանդերլենդը» արդեն բանակցություններ է սկսել «Ռեդ Բուլզի» հետ:
«Կատուների» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը չի թաքցրել իր ցանկությունը հունվարին Կեհիլին տեսնել իր թիմում: Այս պահին «Սանդերլենդը» Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: