«Սանդերլենդը» պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ:
Ռոդվելը «քաղաքայիններին» էր միացել երկու տարի առաջ, երբ տեղափոխվեց «Էվեթոնից»: Չնայած խոստումնալից ապագային, Ջեքը «Էթիհադում» մասնակցեց ընդամենը 25 խաղի, ինչի պատճառը վնասվածքներն էին և «Սիթիի» նոր մարզիչ Մանուել Պելեգրինիի անվստահությունը:
Այն բանից հետո, երբ «Սիթին» համաձայնեցրեց Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերը, Ռոդվելը տեղափոխվեց «Սանդերլենդ»: Այսօր Ջեքը «կատուների» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:
Ավելացնենք, որ «Սթեդիում օֆ Լայթում» արդեն հանդես են գալիս «Սիթիի» նախկին ֆուտբոլիստներ Ադամ Ջոնսոնը և Կոստել Պանտիլմոնը: