«Սանդերլենդի» ավագ Լի Կետերմոուլը կբացակայի երկու ամիս ծնկի ծանր վնասվածքի պատճառով:
Կիսապաշտպանն այս վնասվածքը ստացել էր անցած ամիս «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղում (0:0): Բժիշկները կասկածում էին, որ վնասվել է ֆուտբոլիստի կոճի ջիլը: Այդ իսկ պատճառով թիմի ավագը մեկնեց Լոնդոն` խորը հետազոտություն անցնելու: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ախտորոշումը հիասթափեցնող էր. Լին կբացակայի երկու ամիս և շարք կվերադառնա միայն փետրվարի սկզբին: Եթե հաշվի առնենք, որ հիմա առաջնության ամենաինտենսիվ շրջանն է, ապա Կատերմոուլը բաց է թողնելու 12 հանդիպում:
«Սանդրելենդի» համար սա շատ մեծ կորուստ է, քանի որ թիմին 1 միավոր է բաժանում վտանգավոր գոտուց: