«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Բակարի Սանյան համաձայն չէ երկարաձգելու գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Լոնդոնյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է երկարացնել պայմանագիրը ընդամենը 1 տարով` մինչև 2015 թվականի ամառը: Սա, իհարկե, ձեռնտու չէ Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպանին:
«Արսենալին» դեռ չի հաջողվել պայամանավորվել նաև հարձակվող Թեո Ուոլկոտի հետ, ում պայմանագիրը լրանում է 2013 թվականի ամռանը: