«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի ցանկանում տեղափոխվել «Լիվերպուլ» և նախապատվությունը տալիս է «Արսենալին»: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այսօր Լոնդոնում հանդիպում տեղի ունեցավ «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» ղեկավարների միջև, որտեղ քննարկվեց «կարմիրների» հարձակվող Լուիս Սուարեսի Իսպանիա տեղափոխության պայմանները:
Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Սուարեսին և մտադիր է գործարքին մաս դարձնել Սանչեսի տրանսֆերը: Սակայն անձամբ Ալեքսիսը «Էնֆիլդ» տեղափոխվելու ցանկություն չունի:
Հաղորդվում է, որ 25-ամյա Սանչեսը եղած տարբերակներից նախընտրում է «Արսենալը»: Այս ինֆորմացիան հաստատել են նաև մի քանի այլ պարբերականներ: