Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
«Կարմիրները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ֆրեյզեր Ֆոսթերի պաշտպանած դարպասը՝ տանելով կարևոր հաղթանակ: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ հյուրերի երկրորդ գնդակը խփեց Ռահիմ Ստերլինգը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 45 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Կոուտինյո՝ 3ր, Ստերլինգ՝ 73ր: