Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Թիմ Շերվուդի գլխավորությամբ իր երկրորդ խաղն անցկացնող «Տոտտնեհմը» տարավ իր առաջին հաղթանակը: Լոնդոնցիներից դուբլի հեղինակ դարձավ Վիլաշ-Բոաշի հեռանալուց հետո խաղալու հնարավորություն ստացած Էմանուել Ադեբայորը: Արժե նշել, որ «Տոտտենհեմը» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ երկուսից ավել գոլ խփեց:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Լալանա՝ 13ր, Ադեբայոր՝ 25ր, 64ր, Հոյվելդ՝ 54ր (ինքն.), Լամբերտ՝ 59ր: