Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի գլխավոր անակնկալը գրանցվեց «Սուրբ Մարիամի» մարզադաշտում, ուր տեղի «Սաութհեմպտոնը» 3:1 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոնի նկատմամբ:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջեյսոն Պանչեոնը՝ 1:0: 22-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին արդեն 2:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում Էդին Ջեկոյին հաջողվեց կրճատել հաշվի տաբերությունը՝ 2:1:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Սաութհեմպտոնը» մեծացրեց առավելությունը: Այս անգամ դաշտի տերերին օգնեց Գարեթ Բերրին, ով դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 3:1:
Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Սաութհեմպտոնը» հաղթեց 3:1 հաշվով և բարձրացավ 15-րդ հորիզոնական:
Գոլեր. Պանչեոն՝ 7ր, Դևիս՝ 22ր, Ջեկո՝ 39ր, Բերրի՝ 48ր (ինքն.)