«Սաութհեմպտոնը» մտածում է իր գլխավոր մարզիչ Նաթան Ջոնսից բաժանվելու մասին:
Ջոնսը աշխատանքի է անցել «Սաութհեմպտոնում» այս նոյեմբերին՝ փոխարինելով հեռացված Ռալֆ Հազենհյուտլին մարզչական ղեկին և պայմանագիր ստանալով մինչև 2026 թվականը։
49 ամյա ուելսցու օրոք, «սրբերը» պարտվել են Պրեմիեր լիգայի վերջին 9 խաղերից ութում՝ իջնելով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական:
Ըստ talkSPORT-ի՝ ոչ միայն «Սաութհեմպտոնի» երկրպագուները, այլև թիմի որոշ խաղացողներ դժգոհ են Ջոնսից, և այս պահին ակումբը, որն ամռանը տրանսֆերների վրա ծախսել է մոտ 60 միլիոն ֆունտ, դիտարկում է Նաթանի հետ հետագա համագործակցության խզման տարբերակը։