«Սաութհեմպտոնի» նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ձեռք բերել բելգիական «Անդերլեխտի»կիսապաշտպան Լուկաս Բիլյաին:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», «Վեստ Հեմը», «Տոտտենհեմը» և «Նյուքասլը», սակայն «Սաութհեմպտոնը» պատրաստ է առաջ անցնել մրցակությունում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 26-ամյա Բիլյան ցանկություն է հայտնել լքել «Անդերլեխտը»: Մոտակա օրերին կողմերը կքննարկեն «Սաութհեմպտոնի» առաջարկը: