«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում նկատելի առաջընթաց է ունեցել:
Դավիդը Պրեմիեր Լիգայում իր երկրորդ մրցաշրջանը ոչ հաջող սկսեց և որոշ ժամանակ տեղը զիջեց Անդրես Լինդեգորին: «Տոտտենհեմի» հետ հունվարյան անհաջող խաղից հետո իսպանացի դարպասապահը սուր քննադատությունների արժանացավ և խոսվում էր, որ «Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել է Դե Խեայից:
Սակայն Դավիդը պատվով դուրս եկավ դժվարին իրավիճակից և վերջին ամսում բարձրակարգ խաղ է ցուցադրում: Դե Խեան Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում ոչ մի գնդակ բաց չի թողել, ինչի համար էլ արժանացել է Սէր Ալեքսի գովեստի խոսքերին:
-Ուժեղացվել է ողջ պաշտպանությունը, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում խաղերի վրա:
Սակայն պետք է առանձնացնել Դե Խեային, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի որակյալ խաղ է ցուցադրում: «Սթեմֆորդ Բրիջում» նա կրկին իր բարձրության վրա էր: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ է խաղալու,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Goal կայքը: