«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այս պահին իր թիմի հիմնական դարպասապահը Անդերս Լինդեգորն է:
Չնայած որ շաբաթ օրը դանիացի դարպասապահը երեք գնդակ բաց թողեց «Ռեդինգից», Ֆերգյուսոնը պատրաստվում է հաջորդ խաղում դարձյալ նրան վստահել դարպասը: Իսկ դա նշանակում է, որ իսպանացի Դավիդ Դե Խեան, ով «մանկունյանցիների» համար արժեցավ 19 մլն ֆունտ, կմնա պահեստայինների նստարանին:
-Անդերսը լավ է հանդես գալիս: Այժմ այնպիսի իրավիճակ է, որ Լինդեգորի մարզավիճակը հաշվի առնելով չի կարելի նրան թողնել պահեստայինների նստարանին,- ասել է Սէր Ալեքսը: Daily Express