«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը վնասվածք է ստացել երեկ կայացած Մանչեսթերյան դերբիի ժամանակ:
Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «մանկունյանցիները» սեփական հարկի տակ զիջեցին «Մանչեսթեր Սիթիին» 1:2 հաշվով: Այդ խաղի 90-րդ րոպեին Յանգին փոխարինեց Շինջի Կագավան: Ամենայն հավանականությամբ կոճի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա հանդիպումը «Ստոկի» դեմ:
-Մենք պետք է գնահատենք մեր վնասված խաղացողների առողջական վիճակը: Դեռ վեց օր կա, մինչև «Ստոկի» հետ հանդիպումը: Սակայն ակնհայտ է, որ Էշլին կարող է չմասնակցել այդ խաղին: Կարծում եմ՝ հենց այդպես էլ կլինի,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: