«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է լուրերն այն մասին, թե հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»:
Այս շաբաթ նորից բուռն խոսվում է այն մասին, թե Ռունին այս ամառ կտեղափոխվի Ֆրանսիա: Մինչդեռ Սէր Ալեքսը դրան չի հավատում:
-Չեմ կարծում, որ այս ամենի մեջ ինչ-որ բան կա: Ինչ վերաբերվում է «Վեստ Հեմի» հետ խաղում նրան փոխարինելուն, ապա ամեն ինչ շատ պարզ է. նա այնքան լավ չէր խաղում, ինչպես որ Շինջի Կագավան:
Շատ խաղերում Ուեյն Ռունին գործում է ավելի լավ, քան խաղացողների մեծ մասը, սակայն այդ երեկո Շինջին շատ լավն էր,- հայտնել է մասնագետը:
Ավելացնենք, որ նախօրեին 27-ամյա անգլիացու հետ կապված իրավիճակը նոր զարգացում ունեցավ: The Mirror պարբերականը հայտնեց, որ Ուեյնը պատրաստ է խոստովանել իր հավատարմությունը «Յունայթեդին», հենց որ նոր պայմանագիր ստանա: