«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը արգելել է խաղացողներին դիտել «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները:
«Մանկունյացիներին» խստիվ արգելվել է դիտել «քաղաքայինների» և «կաչաղակների» միջև կայանալիք հանդիպումը: Այդ խաղից հետո լինելու էր «Յունայթեդի» հանդիպումը «Սանդերլենդի» հետ:
«Կարմիր սատանաների» պաշտպան Ֆիլ Ջոնսը Tribalfootball-ին հայտնել էր.
-Մենք չենք դիտել «Սիթիի» հետ հանդպումը, մենք չգիտենք էլ, որ նրանք հաղթել են: Սէր Ալեքսը գիտեր այդ մասին: Մենք պետք է կենտրոնանայինք մեր խաղի վրա: Հրամանն այսպիսինն էր: