«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ չի խառնվելու իր փոխարինողի աշխատանքին:
Սէր Ալեքսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: Սակայն Ֆերգյուսոնը չի հեռանում ակումբից, և նրան փոխարինող մասնագետը պետք է աշխատի մեծ շոտլանդացու հսկողության տակ: Այս փաստն ավելի է բարդացնում նոր մարզչի աշխատանքը:
Մինչդեռ թիմի հետ հանդիպման ժամանակ Ֆերգյուսոնը հայտնել է իր սաներին, որ չի պատրաստվում խառնվել նոր մարզչի գործերին:
-Ոտքս հանդերձարանում չի լինելու: Չեմ պատրաստվում խառնվել նոր մարզչի աշխատանքին,- հայտնել է Սէր Ալեքսը: Daily Mirror