«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան խոստովանել է, որ մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է նոր ռեկորդ սահմանել Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում վաստակած միավորներով: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Չելսիին»:
2004/05 մրցաշրջանում «Չելսին», որն այդ ժամանակ գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, հավաքեց 95 միավոր: «Յունայթեդն» այս պահին ունի 80 միավոր և դեռ 6 հանդիպում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Որպեսզի հասնեն «Չելսիի» ռեկորդին, Սէր Ալեքսի սաներն առնվազն հինգ հաղթանակ պետք է տոնեն:
-Սէր Ալեքսը բնավորությամբ հաղթող է: Նա մեր առջև դրել է առաջադրանք՝ հաղթել բոլոր վեց հանդիպումներում էլ: Նա ասել է մեզ չմտածել տիտղոսի մասին, այլ կենտրոնանալ վերջին խաղերի վրա:
Մենք դեռ հնարավորություն ունենք գերազանցելու այս ռեկորդը: Ահա թե ինչ է ուզում մարզիչը: Նա հույս ունի՝ հաղթելու յուրաքանչյուր խաղում: Իհարկե, մեզ համար հեշտ չի լինելու, սակայն հենց այսպիսի ճանապարհով է ցանկանում գնալ Սէր Ալեքսը,- հայտնել է Էվրան: Manchster Evening News