«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նախատեսվածից մեկ ամիս շուտ է վերադարձել մարզումներին:
Հիշեցնենք, որ «կարմիրները» Սթարիջին 12 մլն ֆունտով գնել են անցած տարի՝ «Չելսիից»:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին, երբ «Լիվերպուլը» զրկված էր Լուիս Սուարեսի ծառայություններից, կենտրոնական հարձակվողի պարտականություններն անթերի էր կատարում Սթարիջը: Սակայն Սուարեսի վերադարձից հետո նա լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս եկավ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Սթարիջի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում և նա կկարողանա մասնակցել «Ստոկ Սիթիի» դեմ խաղին, որը տեղի կունենա հունվարի 12-ին:
Հաղորդվում է, որ Սթարիջը կարող է լինել հունվարին «Լիվերպուլի» միակ ուժեղացումը: Ինչպես հայտնի է մերսիսայդցիներին չհաջողվեց վարձակալել «Բարսելոնայի» հարձակվող Քրիստիան Տելյոյին: