«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը վստահ է, որ իր թիմը, չնայած Լուիս Սուարեսի կորստին, կարող է պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար:
Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «կարմիրները» Սթարիջի գոլի շնորհիվ հաղթանակի հասան «Սաութհեմպտոնի» նկատմամբ (2:1):
-Մեզ համար շատ կարևոր է այս տարի կրկին պայքարել տիտղոսի համար: Երբ մենք խաղում ենք շատ ուժեղ թիմերի դեմ, որոնց պաշտպանությունը դժվար է ճեղքել, մենք պետք է հաղթանակի հասնելու այլ ճանապարհ գտնենք:
Մենք հավատում ենք մարզչի փիլիսոփայությանը և ֆուտբոլիստների պոտենցիալին: Մենք լավ մեկնարկեցինք մրցաշրջանը, և դա հիանալի է, սակայն առջևում դեռ 37 խաղ կա,- ասել է Սթարիջը: The Telegraph