«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը միացել է ընդհանուր խմբին և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին։
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մայիսին Միացյալ Նահանգներում ենթարկվեց վիրահատության: Մոտավորապես երեք շաբաթ առաջ Դենին վերադարձավ ԱՄՆ-ից և այս ընթացքում մարզվում էր անհատական ծրագրով։
Սակայն այսօր, ինչպես հայտնում է The Guardian-ը, երկար ընդմիջումից հետո Սթարիջը միացել է իր խաղընկերներին։ Այս պարագայում, 25-ամյա Դանիելը ևս մեկ քայլ կատարեց դաշտ վերադառնալու համար։
Չի բացառվում, որ Սթարիջը կարող է տեղ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Լիվերպուլի» պահեստայինների նստարանին։ Իսկ ահա կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնի և Ադամ Լալանայի մասնակցությունն այդ խաղին քիչ հավանական է։ Վնասվածքից հետո երկուսն էլ դեռ չեն վերադարձել մարզումներին։