Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջը հունվարի սկզբին կտեղափոխվի «Լիվերպուլ»:
«Կապույտների» մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոյի հետ կվարեն ակտիվ տրանսֆերային գործընթաց:
Ակումբի ղեկավարությունը իր համաձայնությունն է տվել վաճառել թիմի հարձակվող Սթարիջին, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ անգամ է եղել մեկնարկային կազմում: «Ազնվականները» ցանկանում էին Սթարիջին զիջել «Լիվերպուլին» դեռ անցած ամառ, սակայն այդ տրանսֆերի իրականացման համար բավական ժամանակ չեղավ: