«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ վերջին երեք ամիսները վատագույնն էր իր կարիերայում:
Նախորդ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «կարմիրները» չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրին, սակայն արդեն երկու շաբաթ հետո «Չելսիի» դեմ խաղում Ջերարդը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը ճակատագրական եղավ:
«Չելսիից» կրած 0:2 հաշվով պարտությունը «կարմիրներին» զրկեց տիտղոսից: Որից հետո Ջերարդը մեկնեց աշխարհի առաջնությանը, որտեղ Անգլիայի հավաքականի հետ չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլի արգելքը: Անգլիա վերադառնալուց հետո էլ Սթիվենն իմացավ, որ «Լիվերպուլը» վաճառում է Լուիս Սուարեսին:
-Իմ կյանքի վատագույն օրը՞: Հնարավոր է, դա իմ կյանքի երեք վատագույն ամիսներն էին: Պետք է ընդունել այն, ինչ արդեն եղել է: Դա փոխել հնարավոր չէ,- ասել է Ջերարդը: The Telegraph