«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն ավելացրել է «կարմիրների» ստեղծագործական պոտենցիալը:
20-ամյա Կոուտինյոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա դեռ ոչ մի խաղ ամբողջությամբ չի անցկացրել, սակայն արդեն մեկ գոլ է խփել և կատարել երկու գոլային փոխանցում: Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» լավ ձեռքբերում է ունեցել:
-Կոուտինյոյի մոտ իսկական կախարդանքի դրվագներ են նկատվում: Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում, երբ նա հարմարվի Պրեմիեր Լիգայի արագությանն ու թիմի հետ անցկացնի ամբողջական նախապատրաստական աշխատանք, ապա նրանից դեռ ավելին պետք է սպասել:
Արդեն տպավորում է այն, ինչ նա ցույց է տալիս 55-60 րոպեների ընթացքում: Հաջորդ մրցաշրջանում, եթե նա խաղա 90 րոպե, ապա հավանաբար ավելի մեծ օգուտ կբերի թիմին,- հայտնել է Ջերարդը: Sky Sports