Սթիվեն Ջերարդը կարող է հեռացվել «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե երկուշաբթի օրը «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում դրական արդյունք չտա:
Երկուշաբթի երեկոյան «Վիլան» կխաղա Պրեմիեր լիգայի աղյուսակը եզրափակող թիմի հետ, որը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերի հետ:
Ջերարդի գլխավորությամբ «վիլանները» այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 8 խաղերից միայն երկուսն են հաղթել՝ խփելով 6 գոլ: Դիվիզիոնում ավելի վատ հանդես է գալիս միայն «Վուլվերհեմպտոնը»:
Ավելին, «Վիլայի» ղեկավարներն արդեն զբաղվում են Ջերարդին փոխարինողների կարճ ցուցակում կազմելով՝ հետաքրքրություն ցուցաբերելով առանց ակումբի գտնվող Մաուրիսիո Պոչետինոյի, «Մայնցի» գլխավոր մարզիչ Բո Սվենսոնի և «Լեսթերի» մարզիչ Բրենդան Ռոջերսի նկատմամբ: