«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը որոշել է ավարտել կարիերան Անգլիայի ազգային հավաքականում և կենտրոնանալ միայն ակումբի խաղերի վրա:
2000թ-ին Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում նորամուտն նշելուց հետո Սթիվենը «երեք առյուծների» կազմում մասնակցել է 114 խաղի՝ դառնալով 38 գոլի հեղինակ:
Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով Ջերարդը երրորդն է: Սթիվենը մասնակցել է աշխարհի և Եվրոպայի երեք առաջնությունների:
-Ես վայելել եմ ազգային հավաքականում անցկացրած յուրաքանչյուր պահը, և այժմ դժվար է գիտակցել, որ այլևս չեմ հագնի հավաքականի մարզաշապիկը: Սակայն ցանկանում եմ պահպանել իմ կապը հավաքականի հետ,- ասել Ջերարդը: