«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն իրեն այնքան թանկ է գնահատել, որ ժամանակին 7 տարվա պայմանագիր է առաջարկել
Ոչ շատ վաղ լույս տեսած Սէր Ալեքսի ինքնակենսագրականում անդրադարձ կա նաև Ջերարդի մասին, ում շոտլանդացի մարզիչը չի համարում թոփ մակարդակի ֆուտբոլիստ: Սակայն Սթիվենը դրան մեծ նշանակություն չի տալիս, քնի որ գիտեի, թե Սէր Ալեքսն ինչքան էր ոզում իրեն տեսնել «Յունայթեդում»:
-Երբ ես 13 տարեկան էի, նրանից մի նամակ ստացա, որտեղ ինձ 7 տարվա պայմանագիր էր առաջարկվում: Հետո նա փորձեց ինձ գնել 2002/03 մրցաշրջանի մեկնարկին:
Ես Սէր Ալեքսի մեծ երկրպագուն եմ: Նա մեծ արդյունքների է հասել ֆուտբոլում,- ասել է Ջերարդ: BT Sport