«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
Լյուիսը «Սիթիի» ակադեմիայի շրջանավարտ է, որտեղ ընդունվել է ութ տարեկան հասակում։ Ռիկոն իր նորամուտը առաջին թիմում նշեց 2022 թվականի օգոստոսին՝ անցկացնելով 23 հանդիպում և նպաստելով «Սիթիի» տրեբլին 2022/23 մրցաշրջանում։
18 ամյա անգլիացին, ով «Բավարիայի» դեմ նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ խաղում էր հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, իր խաղով արժանի էր նոր պայմանագրի:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լյուիսն ու «Սիթին» համաձայնության են եկել նոր հնգամյա պայմանագրի շուրջ՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Ռիկոյի աշխատավարձն այժմ հնգապատկվել է:
«Ռիկոն բավականին խելացի է և հասկանում է ամեն ինչ: Շատ բաներում կարող եք հույս դնել նրա վրա: Մենք շատ գոհ ենք, որ նա մեր ակադեմիայի խաղացող է: Մենք նրան տարանք, որ խաղա այնպես, ինչպես հիմա է խաղում»,- ասել է «քաղաքացիների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։