«Պորտուն» «Մանչեսթեր Սիթիին» պաշտոնապես հայտնել է իր կիսապաշտպան Ֆերնանդոյին վաճառելու պատրաստակամության մասին:
«Քաղաքայինները» Ֆերնանդոյին ցանկանում էին գնել դեռ հունվարին, սակայն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ տրանսֆերային արժեքի հարցում: Հետո ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը «Պորտուի» հետ, սակայն այժմ մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի «Սիթի»:
Պրեմիեր Լիգայի չեմպիոնները պորտուգալացու համար կվճարեն մոտ 12 մլն ֆունտ: Ֆերնանդոն կդառնա այս ամառվա ընթացքում «Սիթիի» երկրորդ ձեռքբերումը՝ Բակարի Սանյայից հետո:
28-ամյա Ֆերնանդոն պետք է ուժեղացնի մրցակցությունը դաշտի կենտրոնում, որտեղ Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ են Յայա Տուրեն, Ֆերնանդինյոն, Խավի Գարսիան և Ջեք Ռոդվելը: