«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիի ծառայություններով:
Կվարացխելիին միայն անցած ամառ է միացել «Նապոլիին», սակայն Խվիչան արագորեն հաստատվել է որպես առանցքային խաղացող և այժմ օգնում է իր թիմին վստահորեն գլխավորել Ա Սերիայի աղյուսակը:
Կվարացխելին «Նապոլիի» կազմում խփել է ինը գոլ և կատարել 10 գոլային փոխանցում, իսկ 21 ամյա վրացու նման վառ խաղն աննկատ չմնաց եվրոպական գրանդների ռադարներից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Կվարացխելիով հետաքրքրված է նաև «Սիթին»: «Քաղաքացիները» կհետևեն Խվիչային մինչև մրցաշրջանի մնացած հատվածը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը: