«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է վաճառել թիմի պաշտպան Ջոլեոն Լեսկոտին 8 մլն ֆունտով:
«Սիթիի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է բաժանվել պաշտպանից:
«Քաղաքայինները» մտադիր են Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար ստանալ 8 մլն ֆունտ: Բացի դա, այս տրանսֆերը ակումբին կազատի Լեսկոտի անչափ բարձր աշխատավարձից:
Հիշեցնենք, որ Լեսկոտը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել երեք տարի առաջ «Էվերթոնից», 24 մլն ֆունտով: The Times